Մատչելիության հղումներ

Ցուրտը լարվածություն է առաջացրել Հայաստանի էներգահամակարգերում


Անսովոր ցուրտը զգալի լարվածություն է առաջացրել Հայաստանի էներգահամակարգերի աշխատանքում, սակայն հաջողվել է զերծ մնալ լուրջ վթարներից: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարի վկայությամբ՝ էլեկտրաէներգիայի սպառումը հանրապետությունում հասել է օրական 23,5 միլիոն կիլովատտ/ժամի:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ Երեւանի ՋԷԿ-ում համակցված շոգեգազային տուրբինի տեղադրման ծրագրի մասին, որի աշխատանքները սկսվել են այս տարեսկզբին եւ կավարտվեն 2 տարվա ընթացքում: Նախարարն ասել է, որ նոր տուրբինը կունենա 245 մեգավատտ հզորություն եւ կնվազեցնի էլէներգիայի արտադրության ծախսը:

Քննարկվել են նաեւ Արաքս գետի վրա կառուցվելիք ՀԷԿ-ի նախապատրաստական փուլի, Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրական գծերի շինարարության, ատոմակայանի անվտանգ շահագործման եւ նոր ատոմային բլոկի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG