Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանը կոչ է անում ձեռնպահ մնալ երթեր կազմակերպելու նախաձեռնություններից


Երեւանի քաղաքապետարանը բոլոր քաղաքական, հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիներին դիմել է երթեր կազմակերպելու նախաձեռնություններից ձեռնպահ մնալու կոչով:

«Հաշվի առնելով Երեւան քաղաքում փողոցների, խաչմերուկների եւ տրանսպորտային հանգույցների երթեւեկության խիստ ծանրաբեռնվածությունն ու եղանակային պայմանները, քաղաքացիների ազատ տեղաշարժը եւ տրանսպորտի անվտանգ եւ անխափան երթեւեկությունը ապահովելու, ինչպես նաեւ տրանսպորտային խցանումները բացառելու նպատակով, Երեւանի քաղաքապետարանը Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներում եւ հիմնական մայրուղիներում երթերի կազմակերպումը գտնում է ոչ նպատակահարմար եւ դիմում բոլոր քաղաքական, հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիներին` ձեռնպահ մնալ երթեր կազմակերպելու նախաձեռնություններից», - ասված է քաղաքապետարանի այսօր տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG