Մատչելիության հղումներ

Նոր լարվածություն ռուս - բրիտանական հարաբերություններում


Բրիտանական խորհուրդը, անտեսելով ռուսաստանյան իշխանությունների արգելքը, վերաբացել է իր գրասենյակները Սանկտ Պետերբուրգում եւ Եկատերինբուրգում: Ի պատասխան` Ռուսաստանի արտգործնախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է երկկողմ հարաբերություններում միտումնավոր կերպով լարվածություն մտցնելու մեջ:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում ասված է, որ Սանկտ Պետերբուրգում եւ Եկատերինբուրգում Բրիտանական խորհրդի գրասենյակների աշխատակիցներին երկիր մուտքի նոր այցագրերի տրամադրումը շուտով դադարեցվելու է:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, տեղի ունեցածի կապակցությամբ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի արտգործնախարարություն:

Անցած ամիս Ռուսաստանի իշխանությունները Բրիտանական խորհրդից պահանջել էին մինչեւ հունվարի 1-ը փակել հիշյալ երկու քաղաքներում կազմակերպության գրասենյակները` պնդելով, որ դրանց գործունեությունն անօրինական է:

Ռուս - բրիտանական հարաբերություններում վերջին ամիսներին առկա լարվածության հիմնական պատճառը Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, ապա Կրեմլի քննադատ, բրիտանական քաղաքացիություն ստացած Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության հետ կապված պատմությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG