Ինտերպոլը հայտարարել է կազմակերպության նախագահ Ջեքի Սելեբիի հրաժարականի մասին, ով իր երկրում` Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում կոռուպցիոն սկանդալի մեջ է ներքաշված:
Միջազգային իրավապահ կազմակերպության հայտարարության համաձայն, Սելեբին հրաժարականի որոշում է ընդունել` «ելնելով Ինտերպոլի շահերից»:
Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում, որտեղ Սելեբին ոստիկանության պետն է, նրան կարգադրել են անորոշ ժամանակով արձակուրդ վերցնել, քանի որ նրա նկատմամբ հնարավոր է քրեական հետապնդում` սպանության մեջ մեղադրվող ոմն Գլեն Ալյոտիից գումար վերցնելու մեղադրանքով:
Սելեբին, սակայն, հերքում է կաշառառության մեղադրանքը: