Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի ենթահանձնաժողովի պատիրակությունը փետրվարին կայցելի Բաքու եւ Երեւան


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի պատվիրակությունը փետրվարի սկզբին կայցելի Բաքու: Ենթահանձնաժողովի անդամ Անեշկա Նաչիլոն APA գործակալությանը փոխանցել է, որ Բաքվից պատվիրակությունը կվերադառնա Ստրասբուրգ, որտեղից էլ կուղեւորվի Երեւան:

Նաչիլոյի խոսքերով, Բաքու այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահի եւ Միլի մեջլիսի պատգամավորների հետ:

Այցի նպատակն է բանակցություններ վարել Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանականների հանդիպման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, ընդ որում, ինչպես շեշտել է Անեշկա Նաչիլոն, «խոսքը այն խորհրդարանականների մասին չէ, ովքեր ներկայացնում են այդ երկրները ԵԽ ԽՎ-ում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG