Հայաստանում այս տարվա գարնանը նախատեսված` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների հակաահաբեկչական զորավարժությունները, միանշանակ, ուղղված չեն Ադրբեջանի դեմ: Այդ մասին այսօր Մոսկվայում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«2008 թվականի գարնանը Հայաստանի տարածքում անցկացվելու են ՀԱՊԿ-ի «Սահմանագիծ - 2008» հակաահաբեկչական զորավարժությունները: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ այդ զորավարժությունները ուղղված չեն իր դեմ», - ասել է Բորդյուժան:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ զորավարժությունները լինելու են հրամանատարաշտաբային, այսինքն` ռազմական ստորաբաժանումների խոշոր տեղաշարժեր չեն լինելու: Բացի այդ, զորավարժությունները հակաահաբեկչական բնույթ են կրելու:
«Չեմ կարծում, թե Ադրբեջանը բացասաբար կարձագանքի զորավարժությունների անցկացմանը, առավել եւս, որ դրանց կհրավիրվեն ադրբեջանցի դիտորդներ», - ընդգծել է Բորդյուժան` ամփոփելով. - «Միանշանակ, զորավարժությունները ուղղված չեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները սրելուն»: