Մատչելիության հղումներ

Արթուր Չիլինգարովը՝ Ռուսաստանի հերոս


Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, հայտնի բեւեռախույզ Արթուր Չիլինգարովին այսօր նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում՝ անցած տարի Հյուսիսային բեւեռում ստորջրյա գիտարշավին մասնակցելու համար:

Նույն գիտարշավին մասնակցելու համար հերոսի կոչում է շնորհվել նաեւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աշխատակիցներ Անատոլի Սագալեւիչին եւ Եվգենի Չերնյաեւին:

2007 թվականի օգոստոսին գիտարշավի մասնակիցները Հյուսիսային բեւեռում «Միր» սուզանավով հասան օվկիանոսի հատակը եւ մեծ ծավալի գիտական աշխատանք կատարեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG