Մատչելիության հղումներ

Վրաստանի ԿԸՀ-ի նախագահը ազդարարում է Սահակաշվիլիի հաղթանակը


Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լեւան Թարխնիշվիլին այսօր հայտարարել է, թե հունվարի 5-ի ընտրությունների ամբողջական նախնական արդյունքներով` Միխեիլ Սահակաշվիլին վերընտրվել է երկրի նախագահ:

Թարխնիշվիլիի հրապարակած տվյալների համաձայն, գրեթե բոլոր ընտրատեղամասերում քվեաթերթիկների հաշվարկից հետո Սահակաշվիլին հաղթում է քվեների 52.21 տոկոսով, ինչը գործնականում անհնար է դարձնում ընտրությունների երկրորդ փուլը, որն անցկացվում է, երբ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին:

Միասնական ընդդիմության թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն, ըստ ԿԸՀ-ի նախագահի հրապարակած տվյալների, ստացել է ձայների 25.26 տոկոսը:

Ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների հայտարարված արդյունքները եւ պատրաստվում է բողոքի ցույցեր անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG