«Ժամանակ - Երեւան» օրաթերթի խմբագրի պաշտոնում Արմինե Օհանյանին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի հավաստի տեղեկությունների, կփոխարինի Այդին Մորիկյանը:
Օհանյանի փոխանցմամբ, այս փոփոխությունը կատարվել է «Ժամանակ - Երեւան»-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ, ով անցած տարվա հունվարին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել` կեղծված փաստաթղթերով զինծառայությունից խուսափելու համար:
Այդին Մորիկյանը «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրն է եղել (1990 թ.) մինչեւ 1997 թվականը: 2002-2003 թվականներին Մորիկյանը ղեկավարել է «Օրրան» անկախ օրաթերթի խմբագրակազմը:
Աստղիկ Բեդեւյան