Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Հարավային Կովկասի միասնությանը մեծ ապագա է սպասում»


«Մենք հրաշալի հարաբերություններ ունենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, եւ ես որեւէ փոփոխություն չեմ սպասում այդ հարցում: Կարծում եմ, մենք լավ օրինակ ենք եղբայրության եւ գործակցության», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Միխեիլ Սահակաշվիլին, ով հունվարի 5-ի ընտրությունների նախնական արդյունքներով ընտրվել է Վրաստանի նախագահ:

«Վրաստանը երբեք այնքան մոտ չի եղել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որքան իմ նախագահության տարիներին, եւ կարծում եմ, որ հետագայում դա միայն կամրապնդվի», - ասաց Սահակաշվիլին:

«Մենք կարծում ենք, որ լրացնում ենք մեկս մյուսին: Գտնում ենք, որ Հարավային Կովկասում հակամարտությունները պետք է լուծվեն, եւ գտնում ենք, որ մեր ուժը միասնության մեջ է, եւ մեր միասնությանը մեծ ապագա է սպասում», - ընդգծեց նա` հավելելով. - «Ճիշտ է, կան խնդիրներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սակայն Վրաստանը երկկողմ հարաբերություններ ունի այդ երկրների հետ, եւ հետագայում մենք կամուրջ կդառնանք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ, իմ կարծիքով, մեր երեք պետությունները պետք է ձեռք ձեռքի տան եւ միասին ինտեգրվեն Եվրոպային, Եվրատլանտյան դաշինքին, միասին զարգանան, ընդլայնվեն եւ կամուրջ դառնան Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի միջեւ»:

«Կարծում եմ, այս ամենն իրատեսական է, եւ ֆանտաստիկ ոչինչ չեմ ասում», - ամփոփեց Միխեիլ Սահակաշվիլին:


Ռուբեն Մելոյան, Թբիլիսի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG