Հայաստանի ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքներն այն մասին, որ իր կողմնակիցներին բանավոր կերպով կամ հեռախոսազանգերով կանչում են ոստիկանատներ եւ անվտանգության ծառայության բաժանմունքներ, որտեղ նրանց ենթարկում են հոգեբանական ճնշման, ահաբեկումների եւ սպառնալիքների:
«Հայաստանի ոստիկանությունը միանշանակ ապաքաղաքական կառույց է, որը գործում է բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, պահպանելով օրենքի ոչ միայն ոգին, այլեւ տառը, հավատարիմ մնալով հասարակակական կարգի պահպանման եւ քաղաքացիների պաշտպանության` իր գերխնդրի անվերապահ իրականացմանը», - ասված է հայտարարությունում: