Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը կայցելի Թբիլիսի


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօր մեկօրյա աշխատանքային այց կկատարի Թբիլիսի:

Ինչպես տեղեկացնում է «Կովկասպրես» գործակալությունը, ժամանելուն պես Յուշչենկոն ուղեւորվելու է նախագահության թեկնածու Միխեիլ Սահակաշվիլիի նախընտրական շտաբ եւ իր աջակցությունն է հայտնելու նրան:

Ավելի ուշ նախատեսվում են Ուկրաինայի նախագահի հանդիպումները Սահակաշվիլիի, ինչպես նաեւ Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի հետ:

Երեկոյան ազգագրական փառատոնի դափնեկիրների պարգեւատրման արարողությանը մասնակցելուց հետո Վիկտոր Յուշչենկոն կվերադառնա Կիեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG