Նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը «շատ բարձր է գնահատում» իր` ընտրություններում հաղթելու հնարավորությունը` եթե ընտրություններն անցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Իսկ ինքնառաջադրված թեկնածու, Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը «լավ» է գնահատում սեփական շանսերը:
Նախկին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը հայտարարել էր, թե քաղաքական պայքարը առաջիկա նախագահական ընտրություններում ընթանալու է իր եւ վարչապետ Սերժ Սարգսյանի միջեւ` հավելելով, որ, բացի ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկիր»-ի թեկնածուներին, մյուսները «դրածո եւ շինծու» թեկնածուներն են:
«Ես ոչ մի կերպ այդ դրածոների շարքը չեմ կարողանում մտնել», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արման Մելիքյանը` պարզաբանելով. - «Որովհետեւ, օրինակ, խոսելով դրածոների մասին, նա ասում էր , թե այդ դրածոները նաեւ իրենց առաջադրումը իրականացրեցին նախորդ ընտրությունների ժամանակ... Ես այդ շարքի մեջ չեմ դասվել, չեմ դասվում եւ չեմ դասվի, որովհետեւ այդպես չէ»:
«Իրենք [մյուս թեկնածուները] սխալներ են արել, ես չեմ արել սխալ: Ցույց տվեք իմ արած քաղաքական սխալը, ես ներողություն կխնդրեմ», - իր հերթին, ասաց Արամ Հարությունյանը:
«Ազգային համաձանություն» կուսակցության նախագահը «նորմալ պայմաններում» «շատ բարձր» է գնահատում իր հաղթելու հնարավորությունները:
Արման Մելիքյանը «լավ» է գնահատում սեփական հնարավորությունները` իր հնարավոր ընտրազանգվածը բնութագրելով հետեւյալ կերպ. - «Բոլոր այն քաղաքացիները, ովքեր դեմ են տարածքները հանձնելուն»:
«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե տարածքներ հանձնելուն դեմ հանդես եկող Ժիրայր Սեֆիլյանը եւ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության անդամները հայտարարել են, որ սատարում են Տեր-Պետրոսյանին, Մելիքյանը արձագանքեց. - «Սա մեր օրերի պարադոքսներից մեկն է: Մի մարդ, որը հանուն իր գաղափարների... հետապնդումների ենթարկվեց եւ այսօր բանտում է, պատրաստ է սատարել մի ուժի, որը գլխանց հայտարարել է, որ տարածքները պիտի անպայման հանձնվեն»:
Կարինե Քալանթարյան