Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը:
«Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնության գան», - ասել է Դենիսովը եւ հավելել. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է նրանից, թե ինչպես կողմերն իրենք կպայմանավորվեն»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ «տվյալ դեպքում հեշտ լուծումներ չկան, եւ այդպիսիք չեն լինելու», ապա նկատել. - «Այս կամ այն որոշումը բռնի իրականացնելը անհնար է, իսկ եթե նույնիսկ հնարավոր է, ապա այն կենսունակ չի լինի»:
«ԱՊՀ-ի տարածքում չկարգավորված հակամարտությունների առկայությունը չի դյուրացնում կյանքը, այլ դժվարացնում է համագործակցությունը», - շեշտել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը: