Մատչելիության հղումներ

Վրաստանյան ընտրություններին կհետեւեն նաեւ դիտորդներ Հայաստանից


Ըստ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում զետեղված տեղեկատվության, Վրաստանում 2008 թվականի հունվարի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրավերով դիտորդական առաքելություն կիրականացնի Արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Ատոմ Մխիթարյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ ստացվել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հրավերը, եւ հունվարի 5-ի ընտրությունները դիտարկելու համար անպայման Վրաստան կմեկնեն Հայաստանի Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, սակայն դեռեւս որոշված չէ, թե ովքեր:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG