Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԿԺ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը «բավական մեծ» է գնատատում առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` 2008-ի նախագական ընտրություններում հաղթելու շանսերը: Բացի այդ, ՀԺԿ-ի առաջնորդի համոզմամբ, Տեր-Պետրոսյանի վարկանիշը գնալով աճում է:
Հիմնավորելով իր պնդումը` Դեմիրճյանը ասաց, որ այդ մասին են վկայում բազմամարդ հանրահավաքները: «Օբյեկտիվորեն պետք է նշել, որ 2003 թվականից հետո նման հանրահավաքներ չեն եղել», - չորեքշաբրի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Դեմիրճյանը` շարունակելով. - «Հիմք է տալիս պնդելու [նաեւ] այն, որ մի շարք քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ արդեն իսկ սատարում են [Տեր-Պետրոսյանին], չի բացառվում, որ նոր ուժեր կսատարեն»:
«Բայց ամեն ինչ դեռ առջեւում է, ամեն ինչ, իհարկե, կախված է նաեւ աշխատանքի կազմակերպումից. դեռ քարոզարշավը չի էլ սկսվել», - ասաց Ստեփան Դեմիրճյանը: - «Եվ, իհարկե, երբ եթերը վերջապես բացվի, եւ առաջին նախագահը, նրան պաշտպանող ուժերը հնարավություն կունենան բնակչությանը հասցնել իրենց տեսակետները, կարծում եմ, այդ դեպքում, հնարավոր է, արմատապես իրավիճակը փոխվի»:
Պատասխանելով սոցիոլագիական հարցումների արդյունքներին վերաբերող հարցին (վերջին հարցումներով վարչապետ Սերժ Սարգսյանի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանինը), ՀԺԿ-ի առաջնորդը ասաց. - «Բոլորը գիտեն, որ Հայաստանում սոցիոլոգիան «ճշգրիտ» գիտություն է` որքան վճարում ես, այնքան էլ ստանում ես... Իսկ այս հարցումները, բնականաբար, լուրջ մարդը չի կարող լուրջ ընդունել... Այդ հարցումները մշտապես ծառայել են որպես ֆոն հետագա կեղծիքների համար»:
Ռուզաննա Ստեփանյան