Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի խորհրդարանական ընտրություններում առաջատարը նախագահամետ կուսակցությունն է


Կիրակի օրը Ղրղըզստանում կացայած խորհրդարանական ընտրություններում առավել ձայներ՝ քվեների մոտ 48 տոկոսը, նախնական տվյալներով, ստացել է նախագահ Կուրմանբեկ Բակիեւին սատարող «Ակ Ժոլ» կուսակցությունը:

Ընդդիմադիր գործիչ Օմուրբեկ Տեկեբաեւի «Աթա Մեկեն» կուսակցությունը ստացել է ձայների շուրջ 9,5 տոկոսը:

Ընտրություններին մասնակցած 12 կուսակցություններից առայժմ միայն այս երկուսն են հաղթահարել 5 ֊տոկոսանոց արգելքը: Առայժմ հաշվված է քվեաթերթիկների մոտ 70 տոկոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 72 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG