Մատչելիության հղումներ

«Ոչինչ չի մնա» ֆիլմի պրեմիերան կկայանա վաղը


Ֆիլմը պատմում է 4 տիպիկ երեւանցի երիտասարդների մասին, որոնց մարմնավորել են դերասաններ Խորեն Լեւոնյանը, Արմեն Մարգարյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Նարինե Պետրոսյանը:

«Այն դրամա է եւ երջանիկ ավարտ չունի՝ ֆիլմից հետո հանդիսատեսը դեռ պետք է մտածի, թե, ի վերջո, ի՞նչ եղավ հերոսների հետ», - ասաց Հրաչ Քեշիշյանը:

Հայաստանում ֆիլմ նկարահանելը, այն էլ որակով, բավական թանկ հաճույք է: Քեշիշյանը նշեց, որ այն շատ փոքր գումարով է նկարահանվել, սակայն որակը դրանից չի տուժել:

«Այսպիսի պատկերով եւ ձայնով ֆիլմ Հայաստանում դեռ չի նկարահանվել», - ավելացրեց նա:

«Ինձ համար ամենամեծ հոնորարն այս ֆիլմում նկարահանվել էր, ինձ գումարը բոլորովին չէր հետաքրքրում», - ասաց Նազենի Հովհաննիսյանը:

Հրաչ Քեշիշյանը հավելեց, որ ֆիլմի հաջողության մասին կխոսի վաճառված տոմսերի քանակը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG