Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ֊-ին կախված է ընտրությունների ժողովրդավարական անցկացումից»


ՆԱՏՕ-֊ին Վրաստանի անդամակցության գործընթացը կախված է հունվարի 5-֊ի նախագահական ընտրությունների ժողովրդավարական անցկացումից, «Իմեդի» հեռուստատեսությամբ ասել է ԱՄՆ-֊ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան:

Նա շնորհավորել է հեռուստակայանի աշխատակիցներին հեռարձակման վերականգնման առթիվ: «Իմեդի»֊-ն, որի աշխատանքը դադարեցվել էր նոյեմբերի 7֊-ին՝ ընդդիմության ցույցը ցրելուց հետո, երեկ երեկոյան վերականգնել է հեռարձակումը:

«Հուսով եմ, որ հեռուստակայանը անկողմնակալ տեղեկատվություն կտա Վրաստանի բնակչությանը, ինչը կնպաստի նախագահական ընտրությունների ժողովրդավարական անցկացմանը»,֊ - ասել է Բրայզան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG