Մատչելիության հղումներ

Միխայել Շումահերը` մեկ ժամով տաքսու վարորդ


«Այն, որ ես վերածվեցի ուղեւորի, բավական անսովոր էր, սակայն ունենալ այնպիսի վարորդ, ինչպիսին Շումահերն է, առավել անսովոր ու անհավանական էր: Շումահերը մեծ արագության տակ էր անցնում ոլորանները եւ վազանց էր կատարում ամենաանհավանական վայրերում»,- ասում է տաքսու վարորդ Թունսեր Իլմազը:

Շումահերը կնոջ եւ երեխաների հետ բավարական Կոբուրգ քաղաք էր ժամանել, որպեսզի այնտեղից շան քոթոթ գնի: Վերադարձի ժամանակ Շումահերը զգացել էր, որ ուշանում է ինքնաթիռից, եւ արտառոց միջոցի էր դիմել:

Իսկ տաքսիստը ոչ միայն ավտովարման դասեր է ստացել հայտնի ավտոարշավորդից, այլեւ 100 եվրոյի չափ թեյավճար:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG