Մատչելիության հղումներ

«Մոսկովսկայա պրավդա». «Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ պատերազմում հաղթողներ չեն լինելու»


Եթե հայերի եւ ադրբեջանցիների միջեւ նոր պատերազմ բռնկվի, հաղթողներ չեն լինելու, կարծիք է հայտնել այսօր «Մոսկովսկայա պրավդա» թերթի մեկնաբանը:

«Ռազմական գործողությունները կհանգեցնեն լոկ երկու հանրապետությունների բնակչության կրճատման: Ոչ նավթառատ Բաքուն, ոչ էլ Ռուսաստանի աջակցությունը վայելող Հայաստանը չեն կարողանա կասեցնել իրենց հանրությունների գահավիժումը անդունդի խորքը, եթե սկսեն խոսել հրանոթները»,֊ - փաստում է թերթը:

«Նման «խոսակցությունը» հնարավորինս արագ սկսելու ցանկությունը կամ մտավոր տկարություն է, կամ արկածախնդրություն»,֊ - եզրակացնում է հեղինակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG