ԱՄՆ-֊ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը «շատ ինտելիգենտ մարդ» է անվանել Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, որի թեկնածությանը առաջիկա նախագահական ընտրություններում հավանություն են տվել նախագահ Վլադիմիր Պուտինը եւ իշխող քաղաքական ուժերը:
«Ես ճանաչում եմ Դմիտրի Մեդվեդեւին: Մի քանի անգամ հանդիպել եմ նրա հետ: Նա շատ ինտելիգենտ մարդ է, որը այլ սերնդից է»,֊ - ասել է Ռայսը «USA Today» թերթին տված հարցազրույցում:
Ռայսի վկայությամբ՝ Մեդվեդեւը «մի շարք հետաքրքիր ծրագրերի պատասխանատուն է, ինչպես նաեւ մեծ աշխատանք է իրականացնում ողջ Ռուսաստանը ինտերնետին միացնելու ուղղությամբ»: