Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է


1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեան ընդունեց մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը: 1950 թվականին Գլխավոր անսամբլեայի առաջարկով տարբեր պետություններ եւ կազմակերպություններ դեկտեմբերի 10-ը սկսեցին նշել որպես Մարդու իրավունքների միջազգային օր:

Մարդու իրավունքների մասին հռչակագիրը այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու հիմնական իրավուքները:

Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզուներով` աշխարհում որեւէ այլ փաստաթուղթ չի թարգմանվել այդքան շատ լեզուներով:

Հայաստանի արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանի խոսքերով` «դեկտեմբերի 10-ը պետք է նշել մեր հասարակությունում»: «Մարդիկ պետք է իմանան իրենց իրավունքները, գիտակցեն դրանց կարեւորությունը եւ հետեւողական լինեն պաշտպանությանը», - ասում է նա:

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձում, մասնավորապես, ասված է, որ այսօր էլ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված նորմերը նույնքան կարեւոր են, որքան այն ժամանակ, երբ դրանք ընդունվել են: Շատ հաճախ պետությունները չեն դրսեւորում այդ նորմերով ամրագրված իրավունքներն իրականացնելու քաղաքական կամք, եւ մեր խնդիրն է մարդու իրավունքների հռչակագիրը դարձնել ցանկացած անձի ամենօրյա կյանքի անբաժանելի մաս, որպեսզի յուրաքանչյուրն իրեն պաշտպանված զգա օրենքով:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG