Մատչելիության հղումներ

Մամուլի ազատությո՞ւն, թե՞ խաղաղություն եւ կայունություն


14 երկրներում անցկացրած հարցումների արդյունքներով մարդկանց 56 տոկոսը համոզված է, որ մամուլի ազատությունը շատ կարեւոր է ազատ հասարակություն ունենալու համար: Սակայն 40 տոկոսը համարում է, որ ավելի կարեւոր է սոցիալական համաձայնությունը եւ խաղաղությունը՝ նույնիսկ եթե դրանք ապահովելու համար սահմանափակվի մամուլի ազատությունը:

Հնդկաստանում, Սինգապուրում եւ Ռուսաստանում հարցվածների 48 տոկոսը պատասխանել է, թե մամուլը կարելի է վերահսկել հանուն կայունության, 40 տոկոսը կարծում է, որ մամուլի ազատությունն ավելի կարեւոր է:

BBC-֊ի այն հարցին, թե «արդյո՞ք անկողմնակալ է մամուլը ձեր երկրում», պատասխանները տարբեր են եղել: Քենիայում, օրինակ, մամուլի անաչառությանը հավատում է 81 տոկոսը, իսկ Մեքսիկայում` ընդամենը 41 տոկոսը:

Հայաստանում հարցումը չի անցկացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG