Մատչելիության հղումներ

«Կոսովոն անկախություն ձեռք կբերի մայիսից շատ ավելի վաղ»


Կոսովոն Սերբիայից անկախություն ձեռք կբերի մայիսից շատ ավելի վաղ, ասել է այսօր Կոսովոյի կառավարության խոսնակը:

«Հարցն այն չէ, թե արդյո՞ք դա տեղի կունենա, հարցն այն է, թե ե՞րբ»,֊ - ասել է Սքենդեր Հուսեյնին:

Միաժամանակ, այսօր Շվեդիայի արտgործնախարար Կառլ Բիլդը Բրյուսելում, որտեղ այսօր բացվել է Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հավաքը, հայտարարել է, որ Եվրամիության անդամ բոլոր երկրները, բացի մեկից, պատրաստ են ճանաչել Կոսովոյի անկախությունը առանց ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհրդի հատուկ որոշման:

Նախարարը չի ասել, թե որն է այդ միակ երկիրը, սակայն «Ռոյթերզ»֊-ը պնդում է, որ Կոսովոն ճանաչելու խնդիր ունի Կիպրոսը:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Կիպրոսում հայտարարել է, որ Կոսովոյի անկախության ճանաչումը շղթայական ռեակցիա կառաջացնի ինչպես Բալկաններում, այնպես էլ այլ տարածաշրջաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG