Մատչելիության հղումներ

Ուսանողները միայն բարերարների միջոցով են բավարար կրթաթոշակ ստանում


Այս ուսումնական տարվա սկզբին Մոսկվայի «Բարեկամություն» հիմնադրամը հանրապետության բուհերի 101 ուսանողի արդեն տրամադրել է «Բարեկամություն» կրթաթոշակ: Սակայն կրթություն կրթաթոշակային ֆոնդի հիմնադիր Հրանտ Պողոսյանի որոշմամբ ուսանողների թիվը նոյեմբեր ամսից ավելացել է եւս 25-ով:

Այս կրթաթոշակը տրամադրվում է պետական բուհերի սոցիալապես անապահով ընտանիքների գերազանց առաջադիմությամբ սովորողներին: Առաջին ամսվա կրթաթոշակը, որը կազմում էր 100 դոլար, ուսանողներին հանձնեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Կրթաթոշակը լավ առաջադիմության դեպքում դուք կստանաք ամբողջ ավարտական կուրսի ընթացքում, ինչպես նաեւ մագիստրատուրայում», - ասաց նա:

Ուսանողները ընտրվել են տարբեր բուհերից «Բարեկամություն» հիմնադրամի եւ բուհերի ռեկտորների կողմից: Այնուհետեւ նախարարությունը կազմել է հանձնաժողով, որն էլ կարգավորում է գործընթացը:

«Ամսական 100 դոլարը մեզ համար այսօր զգալի գումար է, այն կարող ենք հավաքել եւ վճարել ուսման վարձը», - ասացին մեր բուհերի գերազանց, սակայն վճարովի հիմունքներով սովորող ուսանողները:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG