Մատչելիության հղումներ

Արեւիկ Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Արգենտինայի նոր նախագահի երդման արարողությանը


Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին Բուենոս Այրեսում մասնակցում է Արգենտինայի նորընտիր նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրչների պաշտոնամուտի արարողություններին:

Ինչպես նշում է «Ռոյթերզ»-֊ը՝ «հմայիչ փաստաբան եւ ձախակենտրոն սենատորը պաշտոնն ընդունում է նախագահ Նեստոր Կիրչներից՝ մի եզակի իրադարձություն, երբ ժողովրդավարական ընտրություններով ընտրված ամուսինները փոխարինում են միմյանց»:

Արեւիկ Պետրոսյանը հանդիպումներ կունենա նաեւ Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Հայ Սփյուռք» հանրագիտարանի վկայությամբ՝ հայերի թիվը Արգենտինայում հասնում է 70 հազարի:


Դիեգո Կարամանուկյան, Բուենոս֊ Այրես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG