Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Յուրի Լուժկովն այսօր հայտնել է, որ Մոսկվայի իշխանությունները մտադիր են 250 հազար քառակուսի մետր բնակելի տարածք կառուցել Երեւանում: Այս հայտարարությունը նա արել է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ երկու մայրաքաղաքների միջեւ 2008-֊2011 թվականներին համագործակցության ծրագրի ստորագրման արարողության ժամանակ:
«Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները զարգանում են աշխույժ եւ համակարգված կերպով, եւ այս համաձայնագրում արտացոլված են մեր փոխհարաբերությունների հիմնական ուղենիշերը»,֊ - ասել է Լուժկովը:
Երվանդ Զախարյանը նշել է, որ «2005-֊2007 թվականներին համագործակցության նախորդ համաձայնագրի կետերը հետեւողականորեն իրագործվում են, եւ նոր փաստաթուղթը՝ այդ ուղեգծի շարունակությունն է»:
ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ Ռուսաստանի մայրաքաղաքը ակտիվորեն ներդրումներ է կատարում Երեւանում: Մասնավորապես, վերջերս ավարտվել է բնակելի համալիրի շինարարությունը Հյուսիսային պողոտայում: