Մատչելիության հղումներ

Իսրայել Հակոբկոխյանը չընդունեց Գագիկ Ծառուկյանի առաջարկը


Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, որը ցանկանում էր առաջադրել իր թեկնածությունը փետրվարի 19֊-ին կայանալիք նախագահական ընտրություններում, այսօր չընդունեց գործարար Գագիկ Ծառուկյանի առաջարկը նախընտրական գրավը մուծելու վերաբերյալ եւ չի մասնակցի ընտրություններին:

Վերջերս Հակոբկոխյանը հայտարարել էր, թե պատրաստ է գրավ դնել ժամանակին իր նվաճած մեդալները՝ նախընտրական գրավի համար անհրաժեշտ 8 միլիոն դրամի դիմաց: «Բարգավաճ Հայաստան»֊-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր պատրաստակամություն էր հայտնել տրամադրել նախընտրական գրավը:

«Ես նպատակահարմար չգտա պարտքով վերցնել: Ես հանդիպեցի իր հետ, եւ նա պատրաստ էր առանց որեւէ բանի տրամադրել գումարը: Նա ասաց, որ անհարմար է վերցնել իմ մեդալները: Բայց ես ուզում էի, որ իմ ազգը ինձ վարկ տա: Ես ցանկանում էի, որ հետագայում պարտավորվածություն չզգամ որեւէ մեկի առջեւ»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Իսրայել Հակոբկոխյանը:

Նախագահական թեկնածու առաջադրվելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է այսօր:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG