Մատչելիության հղումներ

Մանան Գարուկյան. «Հայ երիտասարդները չափազանց անտարբեր են դարձել մայրենի գրականության նկատմամբ»


«Հայկական մշակույթի գրեթե բոլոր ճյուղերի նկատամբ երիտասարդությունը ցուցաբերում է անտարբեր վերաբերմունք. երիտասարդները աստիճանաբար առավել անտարբեր են դառնում սեփական մշակույթի, հատկապես մայրենի գրականության նկատմամբ: Երիտասարդների ճնշող մեծամասնությունը գիրք չի կարդում», - վստահ է «Նոտա»-֊ի նախագահ Մանան Գարուկյանը:

Ներկաների թվում էր նաեւ կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը: Նա զարմանք արտահայտեց այն առիթով, որ եթեր հեռարձակվող անորակ ծրագրերը հաճախ գովասանքի են արժանանում բավական հայտնի եւ մեծ հեղինակություն վայելող արվեստագետների կողմից:

«Ինձ հրավիրել էին մասնակցելու «Ոսկե կլարնետ», «Երեսուներկու ատամ» եւ նմանատիպ հաղորդումների մասին քննարկման: Ես պատրաստվել էի քննարկմանը, քանի որ նախօրոք խնդրել էին դիտել նշված հաղորդումները: Ինձ համար շատ զարմանալի էր, որ բավական հարգված եւ լուրջ հեղինակություն ունեցող մարդիկ գովասանքով էին խոսում նման հաղորդումների մասին եւ միայն նշում էին փոքրիկ թերություններ: Ես այլեւս ոչինչ չկարողացա ասել. պարզապես ասացի, որ կարծես միտումնավոր արվում է ամեն ինչ, որպեսզի հայոց լեզուն հիմնովին ոչնչացվի», - ասում է Մելիք Մավիսակալյանը:

Մտահոգվելու պատճառ է նաեւ արդեն թոշակի անցած արվեստագետներին պետության կողմից պատշաճ աջակցության բացակայությունը: Մանան Գարուկյանը փաստեց, որ պատկառելի տարիք ունեցող արվեստագետները նույնիսկ դեղահաբեր գնելու միջոցներ չունեն: Նրա կարծիքով՝ սա է գործոններից մեկը, որը վանում է երիտասարդներին մշակութային գործունեությունից:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG