Մատչելիության հղումներ

Խորհրդարանը եւս մեկ տարով երկարաձգեց Իրաքում Հայաստանի խաղաղապահ առաքելությունը


Ազգային ժողովը այսօր քվեարկեց Իրաքում հայկական զորախմբի խաղաղապահ առաքելությունը եւս մեկ տարով երկարաձգելու օգտին: Համապատասխան օրինագծին կողմ քվեարկեց 79, դեմ` 10, ձեռնպահ` 11 պատգամավոր:

Արտաքին հարաբերությունների հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել օրինագծին: Դեմ էին արտահայտվել հանձնաժողովի երկու անդամներ, այդ թվում հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Խորհրդարանի նիստում Դաշնակցության եւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խմբակցությունների պատգամավորները կա’մ դեմ, կա’մ ձեռնպահ քվեարկեցին օրինագծին: «Ժառանգություն»-ից միայն Վարդան Խաչատրյանը կողմ քվեարկեց:

Իրաքում հայկական զորախմբի խաղաղապահ առաքելությունը արդեն երրորդ անգամ է մեկ տարով երկարաձգվում:

Հայաստանը Իրաքում խաղաղապահ առաքելություն է իրականացնում 2005 թվականից` լեհական հրամանատարության ներքո: Հայկական զորախմբում ընդգրկված են սակրավորներ, բժիշկներ, վարորդներ` ընդհանուր թվով մոտ հինգ տասնյակ զինծառայող:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG