Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրություններում առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել առայժմ վեց թեկնածուներ


Հայաստանի նախագահական ընտրություններում առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել են առայժմ վեց թեկնածուներ:

Նրանցից միայն մեկը` հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է ինքնաառաջադրվել, իսկ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանին, Հանրապետական կուսակցության ղեկավար, վարչապետ Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանին, Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին եւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանին առաջադրել են իրենց կուսակցությունները:

Թեկնածուների առաջադրման ժամկետը ավարտվում է դեկտեմբերի
6-ին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ առաջադրման համար պահանջվող` վերջին տասը տարում Հայաստանի քաղաքացիության եւ վերջին տասը տարում Հայաստանում մշտական բնակության մասին տեղեկանքներ ստանալու նպատակով ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն դիմած անձանց թիվը երեկվա դրությամբ 16 էր:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին չի տրամադրվել տասը տարվա քաղաքացիության, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին` Հայաստանում տասը տարվա մշտական բնակության մասին տեղեկանքը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG