Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Մենք փոխզիջման համար լավագույն առաջարկներն ենք արել»


ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կարծիքով՝ Ղարաբաղի հարցում փոխզիջման հասնելու համար կողմերին այժմ ներկայացվել են լավագույն առաջարկները: Day.az գործակալությանը տված հարցազրույցում ամերիկացի դիվանագետը միաժամանակ կանխատեսել է, որ մինչեւ նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում ղարաբաղյան բանակցություններում ճեղքում չի լինի:

«Առաջնորդի փոփոխությունը ցանկացած երկրում, բնականաբար, կարող է ազդել բանակցությունների վրա: Սակայն կարելի է ասել, որ արդեն հայտնի է, թե ով է լինելու Ադրբեջանի նախագահը: Իսկ Հայաստանում կան որոշ թեկնածուներ, բայց նրանք բոլորը, որքան գիտեմ, սատարում են բանակցային գործընթացին»,֊ - ասել է Մեթյու Բրայզան:

«Այն, ինչ այժմ դրված է բանակցությունների սեղանին, այսօրվա դրությամբ հակամարտության կարգավորման ամենատրամաբանական բանաձեւն է: Դա նոր նախաձեռնություն չէ, դա նախաձեռնության ավարտն է, եւ մենք սպասում ենք պետությունների ղեկավարների պատասխանին»,֊ - եզրափակել է ամերիկացի համանախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG