(շաբաթ, 1-ը դեկտեմբերի)
«168 ժամ»-ը, անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին գործարար Հրանտ Վարդանյանի հայտարարությանը, գրում է. - «Դա տարօրինակ էր նրանով, որ Վարդանյանը միշտ համարվել է պրոդաշնակցական գործարար, իսկ նրա որդիներից մեկն էլ ներկայումս Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ է»: Նախօրեին թերթի թղթակցի հետ զրույցում Դաշնակցության Գերագույն ժողովին մասնակցող Հրանտ Վարդանյանը հերթական անգամ հայտարարել է Սերժ Սարգսյանին պաշտպանելու իր մտադրության մասին: «Ես ձայնս տալու եմ Սերժ Սարգսյանին, իսկ ես միշտ Դաշնակցության համակիր եմ եղել, կամ ու միշտ լինելու եմ», - ասել է Վարդանյանը` հավելելով. - «Եթե Դաշնակցությունն ունենար Սերժ Սարգսյանին, ես նորից կպաշտպանեի Սերժ Սարգսյանին: Ի՞նչ տարբերություն»: Հարցին, թե համաձայն չէ՞ արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի այն գնահատականին, որ այսօրվա գործարարներն իշխանությունների զոհերն են, Հրանտ Վարդանյանը պատասխանել է. - «Ես կարծում եմ, եթե գործարարն ազնիվ վերաբերմունք ունի իր երկրի բյուջեի նկատմամբ, նա որեւէ մեկի զոհ չի կարող լինել` ոչ գործող իշխանությունների, ոչ նախկին, ոչ էլ ապագա իշխանությունների»:
«Չորրորդ իշխանության» թղթակիցը եւս նույն թեմայով զրուցել է Հրանտ Վարդանյանի հետ: «Ո՞ր արժանիքների համար եք սատարելու նրան. կարո՞ղ եք թվարկել մի քանիսը», - այս հարցին գործարարը պատասխանել է. - «Հենց նրա համար, որ այսօր ավելի հզոր պոտենցիալ ունեցող ղեկավար ես չեմ տեսնում»: «Իսկ դաշնակցական թեկնածուի ի՞նչը ձեզ դուր չի գալիս» հարցին Հրանտ Վարդանյանը պատասխանել է. - «Ուղղակի, Վահան Հովհաննիսյանը շատ լավն ա, շատ դրական ա, շատ կազմակերպված ա, ինքն էլ վատ չի կառավարի այս պետությունը, բայց Սերժ Սարգսյանի չափ փորձ չունի»:
«168 ժամ»-ի հարցազրույցում Հայաստանի նախկին արտգործնախարար, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնական գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Արզումանյանը փողերի լվացման համար իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ ասել է. - «Այս ընթացքում նույնիսկ որեւէ կոնտակտ այդ քննչական մարմնի հետ չի եղել: Իմ տվյալներով` որեւէ գործողություն չի կատարվել նաեւ Ռուսաստանի Դաշնությունում: Կարծում եմ, որ տեսնելով, որ չկարողացան գործ սարքել, նրանք ընդամենը ուզում են մոռացության տալ: Դրա հետ մեկտեղ էլ` ինձ իմ գործողություններում կաշկանդելու բան էլ կա, քանի որ ես ստորագրություն եմ տվել չբացակայելու մասին: Այնպես որ, դա երեւի ճնշում գործադրելու ձեւերից մեկն է: Բայց վաղ թե ուշ պետք է ոչ միայն կարճվի այդ գործը, այլեւ հրահանգողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջեւ»:
«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ` «վերջին օրերին հայրենի ոստիկանությունը ստիպված է ակտիվ աջակցություն ցուցաբերել «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանին, որ վերջինս կարողանա վերահսկողության տակ պահել սեփական կուսակցությունը»: Ըստ թերթի, «հանրապետության ողջ տարածքով, մասնավորապես, ոստիկանության բաժիններ են հրավիրվում «Ազգային միաբանություն» կուսակցության «կասկածելի» անդամներ, եւ ոստիկանները նրանց զգուշացնում են չհամարձակվել լքել Արտաշես Մամիկոնովիչի կուսակցությունը»: Ոստիկանության բաժին բերման ենթարկված ԱՄԿ-ականներից մեկը այս իրավիճակից այնքան է զարմացել, որ իր հետ զրուցող ոստիկանին ասել է. - «Չհասկացա` դուք հիմա Սերժ Սարգսյանի՞ն եք ուզում նախագահ դարձնել, թե՞ Արտաշես Գեղամյանին»: Ըստ թերթի, ոստիկանը չի կարողացել պատասխանել հարցին:
«Հայք»-ը տեղեկացնում է, որ «Սամվել Բաբայանը, օգտագործելով իր ազդեցությունը եւ կապերը, Մարտակերտում բառիս բուն իմաստով ոչնչացրել է խաղողի մթերման համար նախատեսված 80 հատ ցիստեռն եւ դրանք հանձնել որպես մետաղի ջարդոն»: «Ցիստեռններից յուրաքանչյուրը վաճառվում է 25 հազար դոլարով, իսկ Բաբայանը ցիստեռնները վաճառել է որպես մետաղի ջարդոն: Բնականաբար, Բաբայանին չի հետաքրքրում, թե ինչ ճակատագիր է սպասում խաղողագործությամբ զբաղվող մարտակերտցիներին, որոնք յուրաքանչյուր տարի մթերում էին 70 հազար տոննա խաղող», - գրում է թերթը:
«Յուրաքանչյուր ոլորտում ինքնաբացառման տարրեր կան», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասել է երգահան, երգիչ Վահան Արծրունին: «Երբ օպերային թատրոնի ներսում գործում է գիշերային ակումբ, սա ինքնաբացառման տարր է: Այդ պահին օպերային արվեստը ինքն իրեն բացառում է: Երբ օպերային թատրոնում անցկացվում է սպորտային միջոցառում` սա մի բան է միայն նշանակում. օպերան ընդամենը շենք է, տարածք է, որի ներքին բովանդակությունը դեռ չի գիտակցվում: Իսկ պատկերացնու՞մ եք, որ Լա Սկալայում կարատեի մրցույթ անցկացվեր կամ` Մեծ թատրոնում` լողի մրցույթ», - իր մտահոգությունն է փոխանցել երգիչը:
Հովհաննես Շողիկյան