Մատչելիության հղումներ

Տուգանք ... ծուղրուղու կանչելու համար


Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, թռչնի տերը փորձել է պաշտպանվել` ասելով, թե հարեւանների անդադար բողոքների պատճառով արդեն չորս աքաղաղ է մորթել եւ խնդրում է ողջ թողնել գոնե մեկին, «քանի որ հավերն առանց աքաղաղի չեն կարող ապրել»:

Դատարանը, սակայն, չի ընդունել այդ փաստարկները եւ 200 եվրոյի տուգանքի վճիռ է կայացրել աղմկոտ աքաղաղի տիրոջ նկատմամբ:

Գյուղացին մտադիր է բողոքարկել այդ որոշումը դատական ավելի բարձր ատյանում:

Ըստ իտալական լրատվամիջոցների, նրան մտադիր է պաշտպանել «Գյուղացիական միությունը», որն իր վրա կվերցնի փաստաբանի ծախսերը:

Ավստրիային սահմանակցող Հարավային Տիրոլի շրջանում բնակվում են Իտալիայի գերմանախոս հպատակները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG