Մատչելիության հղումներ

Բորիս Բերեզովսկին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման


Ռուսաստանցի վտարանդի գործարար Բորիս Բերեզովսկին այսօր Մոսկվայի Սավելովյան դատարանի վճռով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման` «Աերոֆլոտ» ավիաընկերությունից շուրջ 215 միլիոն ռուսական ռուբլի հափշտակելու համար:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ` սա Բերեզովսկու նկատմամբ առաջին դատավարությունն է: Այն անցկացվել է հեռակա ռեժիմով, քանի որ ամբաստանյալը Մեծ Բրիտանիայում է, ուր քաղաքական փախստականի կարգավիճակ է ստացել:

Վտարանդի մեծահարուստին Ռուսաստանում առաջադրվել է ընդհանուր առմամբ 11 մեղադրանք, այդ թվում` «ՍԲՍ-Ագրո» բանկից 13 միլիարդ դոլար հափշտակելու մեջ, եւ հեռակա կարգով նրա կալանքի վեց սանկցիա է տրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG