Մատչելիության հղումներ

Հակոբկոխյանը խնդրում է երկրի նախագահի աջակցությունը մարզական պարգեւները գրավ դնելու հարցում


Նախագահական ընտրություններում հավանական թեկնածուներից բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը չի կարող առայժմ փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով. պակասում է ընտրական գրավի մուծման կտրոնը:

47-ամյա նախկին չեմպիոնի կողմից վաճառքի հանած մեդալների հավանական գնորդներին հետաքրքրել է միայն դրանց ոսկու պարունակությունը: Ուստի Հակոբկոխյանը հիմա ցանկանում է ոչ թե վաճառել, այլ գրավ դնել դրանք:

Հինգշաբթի օրը «Ազդակ» ակումբում Իսրայել Հակոբկոխյանը ոտքի կանգնեց (խնդրելով անպայման ընդգծել դա) եւ հրապարակեց իր դիմում հայտարարությունը. - «Մեծարգո, հարգարժան, ամենայն հայոց թագավոր Ռոբերտ Քոչարյան, Խնդրում եմ Ձեզ ինձ աջակցեք իմ արյուն-քրտինքով վաստակած մեդալներս դնեմ գրավ Կենտրոնական բանկում: Ձեր օգնությունը կկայանա նրանում, որ պայմանների լինեն այնպիսին, ինչպիսին որ մեր երկրին վարկ են տալիս մյուս պետությունները` 0,001 տոկոսադրույքով մեկ տարի ժամկետով: Գրավի դիմաց պատրաստ եմ դնել ոչ թե մեկ մեդալ, այլ իմ վաստակած բոլոր մեդալները: Տան 8 միլիոն դրամ, որպեսզի ես կարողանամ մասնակցել նախագահի ընտրություններին: Չընտրվելու դեպքում խոստանում եմ մեկ տարվա ընթացքում այդ գրավը հետ վերադարձնել»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG