«Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացումը ուղղակիորեն կապված է ղարաբաղյան հարցում Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման հետ», - հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն` այսօր ընդունելով Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին:
«Ադրբեջանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Սակայն Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հարցը բաց է մնում», - ասել է Ռասիզադեն:
«Նովոստի - Ազերբայջան»-ի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են ռազմական եւ այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ նշել են, որ Ադրբեջանը ակտիվորեն մասնակցում է ԱՊՀ-ի շրջանակներում գործընթացներին, եւ այդ կառույցում Ադրբեջանի եւ Ռուսաստանի համագործակցությունը բնականոն հունով է ընթանում:
Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ, ադրբեջանցի պաշտոնակից Սաֆար Աբիեւի հետ Ռուսաստանի պաշտպանության նախարարի հանդիպման ժամանակ ստորագրվել է երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության 2008 թվականի ծրագիրը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համատեղ օգտագործման հնարավորությանը` Աբիեւը հայտարարել է, թե կայանը Ադրբեջանի սեփականությունն է, եւ դրա օգտագործման մասին որոշումները չեն կարող ընդունվել առանց Ադրբեջանի մասնակցության:
Ավելի ուշ Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները այցելել են Գաբալա եւ ծանոթացել ռադիոլոկացիան կայանին: