Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ հանդիպումից հետո քննադատել է հակահրթիռային պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ Միացյալ Նահանգների նոր առաջարկները:
Հայտարարությունում, որը ռուսաստանյան լրատվամիջոցները հեռարձակել են այսօր, Լավրովը պնդում է, թե Միացյալ Նահանգները հետ է կանգնել այն առաջարկներից, որոնք ինքը հոկտեմբերին քննարկել էր Ռայսի հետ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, անցած շաբաթ Միացյալ Նահանգների ներկայացրած պաշտոնական առաջարկները «նշանակալի հետընթաց են» հոկտեմբերին իր հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարի եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի ասածների համեմատ:
Պաշտոնական Մոսկվան կտրականապես դեմ է Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու ամերիկյան ծրագրին` դա համարելով սպառնալիք իր անվտանգությանը:
ԱՄՆ-ը վստահեցնում է, որ համակարգը ուղղված է լինելու ոչ թե Ռուսաստանի, այլ «վտարյալ» երկրների, մասնավորապես` Իրանի դեմ: