Մատչելիության հղումներ

Ստեղծվել է 1988-ի երկրաշարժի 20-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրամանագիր է ստորագրել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանձնաժողովը կգլխավորի հանրապետության վարչապետը: Հանձնաժողովի փոխնախագահն է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, քարտուղարը` կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետը:

Հանձնաժողովի կազմում են Ազգային ժողովի նախագահի փոխնախագահը, խորհրդարանի սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ֆինանսների եւ էկոնոմիկայի, քաղաքաշինության, մշակույթի նախարարները, Հայաստանի նախագահի օգնականը, Ոստիկանության պետը, Լոռու եւ Շիրակի մարզպետները, Գյումրիի եւ Սպիտակի քաղաքապետները, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը:

Հանձնաժողովին հանձնարարված է մինչեւ 2008 թվականի հունվարի 15-ը հաստատել երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը, իսկ կառավարությանը` ապահովել նշված ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացման ֆինանսավորումը եւ իրականացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG