Մատչելիության հղումներ

«ՄԱԿ-ի մոդելավորում» խաղը` Հայաստանում


«ՄԱԿ-ի մոդելավորումը» խաղ է, որի շրջանակներում ուսանողները կրկնօրինակում են ՄԱԿ-ի կառույցներից որեւէ մեկը` օրինակ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը եւ այլն: Երիտասարդները խաղի ընթացքում ներկայացնում են որեւէ պետության շահերը եւ պետք է անեն ամեն ինչ տվյալ պետության շահերը բավարարելու համար:

Խաղի եզրափակիչ փուլը կայանալու է դեկտեմբերի 9-ին: Քննարկվելիք թեման մահապատիժների վերացումն է:

«Տվյալ պետության շահերը առավելագույնս պաշտպանելու համար ուսանողները ինտերնետի եւ տեղեկատվության այլ աղբյուրների միջոցով փորձելու են գտնել նյութեր ներկայացվող պետության` տվյալ հարցի նկատմամբ դիրքորոշման մասին», - պարզաբանեց «ՄԱԿ-ի հանրապետական մոդելավորման» ծրագրի պատասխանատու Ամալյա Հովսեփյանը:

Մարինե Էջուրյանը սովորում է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Նա արդեն երկրորդ անգամ է մասնակցում ՄԱԿ-ի մոդելավորմանը:

«Սա բացառիկ հնարավորություն է ավելի լավ պատկերացնելու, թե ինչպես են աշխատում միջազգային կազմակերպությունները եւ ինչպես են ընթանում բանակցությունները», - ասաց Մարինեն:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG