Մատչելիության հղումներ

Քոքսալ Թոփթանը Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջին այցը կկատարի Ադրբեջան


Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Քոքսալ Թոփթանը խորհրդարանի խոսնակի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը կատարելու է Ադրբեջան: Ինչպես «Թրենդ» գործակալությանը փոխանցել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Հաշիմովը, այցը նախատեսված է նոյեմբերի 28-30-ը:

Այցի ընթացքում Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետ Արթուր Ռասիզադեի եւ ադրբեջանցի պաշտոնակից Օքթայ Ասադովի հետ:

Նախատեսվում է նաեւ այցելություն Բաքվի այն դպրոցը, որի կառուցմանը առնչություն է ունեցել Թոփթանը` որպես Թուրքիայի կրթության եւ մշակույթի նախարար պաշտոնավարման ժամանակաշրջանում:

Թուրքիայի խորհրդարանի նախագահը կլինի նաեւ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում:

Այցի նախօրեին APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Քոքսալ Թոփթանը, մասնավորապես, հայտարարել է, թե «ղարաբաղյան խնդիրը նաեւ Թուրքիայի գործն է, եղբայրական Ադրբեջանի բոլոր խնդիրները նաեւ մեր հոգսերն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG