Մատչելիության հղումներ

Զբոսայգիներում թեքահարթակներ են կառուցվում


Այս ծրագրի շրջանակներում «Հաղթանակ» զբոսայգում շուրջ մեկ ամիս առաջ սկսված թեքահարթակների կառուցման աշխատանքներն ավարտվել են երեկ: Այսօր զբոսայգում տեղի ունեցավ 10 թեքահարթակների շահագործման հանձնման արարողությունը: Ներկա էին ծրագրի պատասխանատուները, պաշտոնյաներ, հաշմանդամներ:

Հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Սկարպ» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մկրտչյանի խոսքերով մի քանի տարի առաջ քաղաքում թեքահարթակներ կառուցելու հարցը պատկան ատյանների համար հերթական անկարեւոր թեմաներից էր դարձել, իսկ պաշտոնյաների վերաբերմունքը կոշտ էր ու մերժողական: Նրա խոսքերով, սակայն, այսօր հարցն սկսել է աստիճանաբար իր լուծումները գտնել` հիմնականում ՀԿ-ների աջակցությամբ:

Ծրագրի շրջանակներում նախատեսված է թեքահարթակներ կառուցել նաեւ Օղակաձեւ զբոսայգում, որտեղ շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG