Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը Աշխաբադում կմասնակցի ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների հանդիպմանը


Վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Աշխաբադ` ԱՊՀ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդի նիստում կքննարկվեն տարբեր ոլորտներում ԱՊՀ-ի անդամ պետությունների համագործակցությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր:

Մասնավորապես, նախատեսվում է քննարկել եւ որոշումներ ընդունել 2003-2010 թվականներին տնտեսական ոլորտում ԱՊՀ-ի անդամ պետությունների գործակցության զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված կարեւորագույն միջոցառումների պլանի իրականացման ընթացքի, ԱՊՀ-ի անդամ պետությունների միջտարածաշրջանային ու մերձսահմանային գործակցության, էներգետիկայի, տրանսպորտի, հակաօդային պաշտպանության, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, ԱՊՀ-ի կանոնադրական եւ այլ մարմիններում Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցիչ Օլեգ Եսայանը, այլ պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG