Շաբաթավերջին Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությանը տեղի է ունեցել ընդունելություն՝ հանրահայտ ամերիկահայ գրող-հրապարակախոս, ցեղասպանաբան, Քոլգեյթ համալսարանի պրոֆեսոր Փիթեր Բալակյանին Հայաստանի նախագահի կողմից շնորհված «Մովսես Խորենացի» մեդալի հանձնման կապակցությամբ:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության` երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության, Բալակյանին պետական բարձր պարգեւը հանձնել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը:
Իր շնորհակալական խոսքում Բալակյանը խոսել է «Հայոց մեծ եղեռնի, քսաներորդ դարի եւ ժամանակակից այլ ոճրագործությունների մասին պատմական հիշողության պահպանման, դրանց պատշաճ գնահատական տալու, պետական գերատեսչություններում եւ հետազոտական հաստատություններում բացատրական աշխատանքի կարեւորության մասին»: