Ուրբաթ օրը Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմադիր բոլոր ուժերին կոչ արեց միանալ «քոչարյանասերժական ավազակապետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը»:
«Ես խաղում եմ բաց քարտերով` առանց կոնսպիրացիայի եւ գաղտնի պայմանավորվածությունների», - իր ելությում ասաց Տեր-Պետրոսյանը: - «Քաղաքական ուժերի հետ իմ ունեցած բոլոր հանդիպումներում որեւէ սակարկության չեմ գնացել: Պարզապես շարադրել եմ իմ տեսակետները ներկա իրավիճակից դուրս գալու անհրաժեշտության եւ քոչարյանական ռեժիմի վերարտադրման վտանգը կանխելու մասին: Թե’ Ստեփան Դեմիրճյանի, թե’ Հրանտ Մարգարյանի, Վազգեն Մանուկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի, Լյուդմիլա Սարգսյանի հետ հանդիպումներում ես նշել եմ, որ առաջիկա ընտրարշավում իմ միակ թիրախը լինելու է իշխանությունների ներկայացուցիչը»:
«Իսկ այժմ, անվանապես դիմելով վերը թվարկված քաղաքական գործիչներին, բացի Ստեփան Դեմիրճյանից եւ Լյուդմիլա Սարգսյանից, որոնք արտահայտել են իրենց դիրքորոշումը, դիմելով նաեւ նախագահի մնացյալ բոլոր հնարավոր թեկնածուներին, այս հանրահավաքի անունից, կոչ եմ անում միանալ քոչարյանասերժական ավազակապետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը», - շարունակեց նա: - «Անձամբ ես եւ իմ կողմնակիցները մեզ ամբողջովին դնում ենք ձեր տրամադրության տակ: Մեզ պարզապես օգտագործեք որպես գործիք հանցավոր վարչախմբից ազատվելու եւ իշխանության ձգտման ձեր օրինական իրավունքը իրացնելու նպատակով... Եթե այս կոչն էլ մնա «ձայն բարբառոյ յանապատի», եւ եթե ընդդիմությունը ընտրություններին մասնակցի տրոհված շարքերով, ապա դա կծառայի միայն Սերժ Սարգսյանի շահերին... Իմ հաստատակամությունը ամենեւին կախված չէ ձեր դրական կամ բացասական պատասխանից: Ես արդեն նետել եմ ձեռնոցը եւ առանց աջուձախ նայելու գնալու եմ մինչեւ վերջ»:
Նախկին նախագահը ներողություն խնդրեց Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու համար. - «Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերջին քայլերը տեսնելով, քանի գնում, ես ավելի ու ավելի համոզվում եմ, որ իսկապես ապաշխարհության եւ մեղքերի թողության խնդիր ունեմ: Ուստի, թեեւ ուշացած, ամենայն անկեղծությամբ ձեզանից ներողություն եմ խնդրում Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու եւ ձեր վզին փաթաթելու համար: Եթե կադրային քաղաքականության հարցում ես սխալներ գործել եմ, եւ իսկապես գործել եմ, ապա խոստովանում եմ` սա իմ ամենամեծ սխալն է: Ավելին` սա սխալ էլ չէ, այլ փորձանք, որ բերել եմ մեր ժողովրդի գլխին: Ուրեմն թույլ տվեք, օգնեք ինձ ձեզ ազատելու այդ փորձանքից»:
Իր ելույթում առաջին նախագահը ասաց, որ բացատրություններ է տալու այն բոլոր մեղադրանքների վերաբերյալ, որոնք վերջին տարիներին հնչեցվել են նախկին իշխանությունների հասցեին եւ սաստկացել ներկա նախընտրական շրջանում:
«Ցրտի ու մթի տարիների» վերաբերյալ Տեր-Պետրոսյանը ասաց, որ իականում ցուրտ ու մութ է եղել միայն արցախյան պատերազմի տարիներին` 1992-94 թվականներին:
«Ես առայժմ չեմ կարող պետական գաղտնիքներ հրապարակել, բայց հավատացնում եմ, որ պատերազմի, զենքի, զինամթերքի եւ վառելիքի հայթայթման եւ բանակի մատակարարման, Հայաստանի սահմանամերձ շրանների պաշտպանության, խափանված կոմունիկացիաների վրա այնքան գումար է ծախսվել, որ լիուլի կբավարարեր մեր ժողովրդին թե’ լույսով, թե’ ջերմությամբ ապահովելու համար», - ասաց Տեր-Պետրոսյանը` հիշեցնելով, որ 1993-95 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարարը եղել է Սերժ Սարգսյանը, ով «ամբողջությամբ տիրապետում է այդ գաղտնիքներին»:
«Ինձ մնում է միայն ներողամտություն հայցել մեր ժողովրդից հանուն Արցախի փրկության նրան պատճառած տառապանքների համար», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Հայոց համազգային շարժման հայտնի դեմքերից ոչ մեկը իշխանության մեջ տեղ զբաղեցնելու եւ պետական պաշտոնների տիրելու հավակնություն չունի: Ես առաջադրվելու եմ ոչ թե որպես ՀՀՇ-ի կամ այլ կուսակցության թեկնածու, այլ քաղաքացիական նախաձեռնության հիմունքով», - ասաց Տեր-Պետրոսյանը` շարունակելով. - «Որպեսզի այլեւս ոչ մի կասկած չմնա, որ մենք հետապնդում ենք այլ նպատակներ, պաշտոնապես հայտարարում եմ նաեւ հետեւյալը. Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո, ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել... Երեք տարին ինձ անհրաժեշտ է ավգյան ախոռները մաքրելու եւ պետությունը նորմալ հիմքերի վրա դնելու համար»:
Հանրահավաքին, ըստ Հայաստանի ոստիկանության տվյալների, մասնակցել է 7,5-8 հազար մարդ: Կազմակերպիչների համոզմամբ` մասնակցիների թիվը տասնապատիկ ավելի էր` 85 հազար:
Ռուզաննա Ստեփանյան, Հովհաննես Շողիկյան եւ Ռուբեն Մելոյան