Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների փաթեթը


Հայաստանի Ազգային ժողովը ուրբաթ օրը գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում իշխանամետ պատգամավորների կողմից առաջարկված փոփոխությունների փաթեթը: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հրապարակման հաջորդ օրը:

Դեմ քվեարկողներ չեղան, իսկ ձեռնպահ քվեարկեցին 11 պատգամավոր:

Ձեռնպահ էին քվեարկել 9 պատգամավոր «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» խմբակցություններից (վերջինիս երկու պատգամավոր` Խաչիկ Պետրոսյանը եւ Սերյոժա Աբրահամյանը կողմ քվեարկեցին), ՀՀԿ-ի խմբակցությունից Արմեն Աշոտյանը եւ «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանին դուր չի գալիս, որ, ըստ փոփոխությունների, քվեարկությանը մասնակցելուց հետո ընտրողների անձնագրերում դրվելու են դրոշմակնիքներ: Նրա պնդմամբ, դա մարդու իրավունքների խախտում է:

Ընդունված փոփոխություններով, նախագահի թեկնածուի նախընտրական գրավը կլինի 8 միլիոն դրամ: Եվ թեկնածուները չեն կարողանա առաջադրվել դաշինքների կողմից կամ քաղաքացիական նախաձեռնությամբ. պետք է ինքնառաջադրվեն կամ նրանց թեկնածությունները պետք է ներկայացնեն կուսակցությունները:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG