Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ այսօր Երեւանի կենտրոնում բացվեց Հյուսիսային պողոտայի Տերյան - Աբովյան հատվածը:
Չթաքցնելով իր բարձր տրամադրությունը` նախագահ Քոչարյանը Հյուսիսային պողոտան բնորոշեց որպես Երեւանի «երկրորդ այցեքարտը»` Հանրապետության հրապարակից հետո:
Արարողությանը ներկա էին կառավարության անդամներ, իշխանություններին չընդդիմացող մտավորականներ, գործարարներ:
Քիչ հեռու հավաքված էին առանց հրավերի եկած այդ տարածքի նախկին բնակիչները: Նրանք պաստառներով փորձում էին իրենց դժգոհությունները հայտնել նախագահին (որ իրենց հարցը դեռ չի լուծվել, համապատասխան փոխհատուցում չեն ստացել իրենց քանդված տների դիմաց):
Նրանցից մեկին` Պուշկինի 12 շենքի բնակիչ Ալվարդ Ավագյանին ոստիկանները եւ անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին մոտենալ ու բողոքը հայտնել անձամբ նախագահին:
«Ո’չ հատուցում են տալիս, ո’չ գումար են տալիս, ո’չ բնակարան են տալիս», - ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ալվարդ Ավագյանը:
Պատասխանալով լրագրողների հարցերին, նախագահ Քոչարյանը այդ խնդրին էլ անդրադարձավ. - «Կարծում եմ, ներողամիտ պետք է լինեն նաեւ մարդիկ, որոնք համարում են, որ բավարար չափի չեն ստացել փոխհատուցում: Առաջին քայլերն էին, եւ եթե այն ժամանակ մենք վախենայինք, կանգ առնեինք, այս պատկերը շինարարության ոլորտում ընդհանրապես չէինք ունենա»:
Այս հատվածի շինարարության համար 5 տարվա ընթացքում 101 միլիարդ դրամի ներդրում է կատարվել, կառուցվել է 2000 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկանգառ, 320 հազար քառակուսի մետր մակարեսով բնակելի, հասարակական, գործարար հատվածներ: Նախագահը հայտարարեց, որ այստեղ մշտական աշխատանք է ունենալու 1000 մարդ:
Անշարժ գույքի գները մայրաքաղաքում վերջին տարիներին կտրուկ բարձրացել են:
«Այսօր Երեւանի հատկապես կենտրոնում ապրողը աղքատ մարդ չէ` նույնիսկ եթե գործ չունի, որովհետեւ իր բնակարանը արդեն լուրջ արժեք է իրենից ներկայացնում», - գնահատեց երկրի նախագահը: - «Ընդհանրապես երկրի բարեկեցությունը գնահատվում է անշարժ գույքի գներով. սովորաբար այդպես են նայում` երկիրը ինչ կարգի երկիր է, ոնց է զարգանում: Դա լավ բան է, դա վատ բան չէ»:
Երեւանում, նախագահի խոսքերով, այլ իրացման գոտիներ էլ կան. - «Փորձը արդեն ունենք: Այնպիսի ստանդարտներ այստեղ կիրառվեցին, որ այլ տարածքներում ուղղակի դժվար է լինելու հետ նահանջել: Սա չափազանց կարեւոր էր»:
Կարինե Քալանթարյան