Անցած գիշեր Բանգլադեշի առափնյա շրջանում ուժեղ ցիկլոնի հետեւանքով զոհվել է 242 մարդ, շուրջ 650 հազար մարդ տարհանվել է:
«Սիդր» անվանումն ստացած արեւադարձային ցիկլոնի ժամանակ քամու ուժգնությունը հասել է ժամում 250 կիլոմետրի: Տարերային աղետի հետեւանքով ավերվել են տներ, տարածաշրջանի մեծ մասը հոսանքազրկվել է, խզվել է նաեւ հեռախոսակապը:
Այսօր վաղ առավոտյան ցիկլոնը փոքր-ինչ մեղմվել է եւ վերածվել փոթորկի, որը շարժվում է հյուսիսարեւելյան ուղղությամբ: