Մատչելիության հղումներ

Սպանվել է Թուրքիայի վիճակախաղի պետական ընկերության ղեկավարը


Այսօր առավոտյան Անկարայում սպանվել է Թուրքիայի վիճակախաղի պետական ընկերության ղեկավար Իհյա Բալաքը: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, սպանությունը տեղի է ունեցել հենց Բալաքի գրասենյակում:

CNN-Turk եւ NTV հեռուստակայանները հաղորդել են, որ սպանությունը կատարել է պետական վիճակախաղի ընկերության նախկին տեսուչներից մեկը, ով 4 գնդակ է արձակել Բալաքի վրա: Կասկածյալն արդեն ձերբակալված է:

Տեսուչը պետական վիճակախաղի ընկերության ղեկավարներին ժամանակին քննադատել է «վիճակախաղից ստացված եկամուտները ոչ ճիշտ տնօրինելու համար»:

«Ռոյթերզ»-ը հաղորդում է, որ առաջիկայում նախատեսվում է սեփականաշնորհել Թուրքիայի վիճակախաղի պետական ընկերությունը: Ընդ որում, այդ նպատակով օգտագործվելու է Արժույթի միջազգային հիմնադրամի հատկացրած բազմամիլիարդանոց վարկը:

Թուրքիայի վիճակախաղի պետական ընկերության եկամուտն անցյալ տարի կազմել է 1,4 միլիարդ լիրա, ինչը հավասար է մոտ 1,2 միլիոն դոլարի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG